Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հուսով է, որ հայ–ադրբեջանական սահմանին հրադադար կհաստատվի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը. Արխիվային լուսանկար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի սահմանին տիրող իրավիճակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հույս է հայտնել, որ Երևանի ու Բաքվի միջև հրադադար կհաստատվի:
«Հույս ունեմ նրանք կհասնեն հրադադարի», - լրագրողներին ասել է Գուտերեշը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։