Լաչինի միջանցքի նոր ճանապարհը կսկսի գործել 2023 թվականի ապրիլի 1-ից. ՌԴ ԱԳՆ

Դենիս Գոնչար. Արխիվային լուսանկար
ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչի խոսքով` Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմն անփոփոխ կմնա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Լաչինի միջանցքի նոր ճանապարհը, որը Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանի հետ, կսկսի գործել 2023 թվականի ապրիլի 1-ից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
«Վերջին ամսվա ընթացքում ձեռնարկած ջանքերի գլխավոր արդյունքն այն էր, որ ընդհանուր փոխըմբռնում է եղել, կապված նրա հետ, որ Լաչինի միջանցքով նոր ճանապարհը կսկսի գործել 2023 թվականի ապրիլի 1-ից։ Միևնույն ժամանակ օգոստոսի 30-ից երթևեկությունն իրականացվում է ժամանակավոր ճանապարհով` շրջանցելով Լաչին քաղաքն ու այլ բնակավայրերը, որոնք գտնվում են միջանցքի հին մայրուղու անվտանգության գոտու սահմաններում», – ասել է դիվանագետը։
Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքների կոթողները կտարհանվեն Արցախ, որոշները` Հայաստան
Նա նշել է, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև պայմանավորվածությունների արդյունքում և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ համաձայնեցմամբ օգոստոսի 24-ին ավարտվել էր միջանցքի հին մայրուղու անվտանգության գոտու սահմաններում գտնվող բնակավայրերի բնակիչների վերաբնակեցումը։
«Առանցքային նշանակություն ունի այն, որ միջանցքի շահագործման ռեժիմը չի փոխվի։ Ռուս խաղաղապահները տեղափոխվել են ժամանակավոր ճանապարհ, իսկ մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը կտեղափոխվեն նոր երթուղու տարածք», – վստահեցրել է Գոնչարը։
Ըստ նրա` և՛ Բաքուն, և՛ Երևանը ելնում են նրանից, որ Լաչինի միջանցքի շուրջ բոլոր հարցերի կարգավորումը պետք է իրականացվի 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՌԴ–ի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև կնքած հայտարարության դրույթների համախատասխան։