ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 28-30-ը Հայաստանում կկայանա ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 39-րդ հանդիպումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշում է կայացրել, որը հրապարակվել է կառավարության կայքում։
Նշվում է, որ ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև պատվիրակությունների՝ ՀՀ–ում գտնվելու ընթացքում տեղափոխման, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, կեցության, սննդի, փոխադրամիջոցների, հյուրասիրությունների, հուշանվերների ձեռքբերման և այլ ծախսերը կկատարվի ՀՀ պետական բյուջեից։