Էդգար Ղազարյանը բերման է ենթարկվել

Էդգար Ղազարյան
Ղազարյանը բերման է ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը ԱԺ շենքի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանությունից։
«Ղազարյանը բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբեյալ օրենսգրքի 182–րդ հոդվածով (Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)»,–հայտնեցին ոստիկանությունից։
Ղազարյանը ազատ կարձակվի 3 ժամվա ընթացքում։
Նշենք, որ երեկվանից 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն ու աջակիցները բողոքի ակցիա են անում ԱԺ շենքի մոտ և պատգամավորներից պահանջում են անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ցուցարարների մեջ է նաև Էդգար Ղազարյանը։
Զոհվածների ծնողներն ավելի վաղ հայտարարել էին, որ դիմակավորված անձինք Ղազարյանին ԱԺ շենքի մոտից առևանգել են և տարել անհայտ ուղղությամբ։