Ասել են` 15 միլիարդ է պետք, որ բանակի սնունդն ապահովվի, ասել եմ՝ կտանք. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պաշտպանության նախարարը կամ ԳՇ պետը պարտավոր չեն փորձագետ լինել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. «Ամեն ինչ բանակի համար»։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2018թ.-ին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջնորդվել է հենց այս սկզբունքով։

«Չի եղել մի դեպք, երբ բանակը մի որևէ հարց բարձրացնի, և ես այդ խնդիրը չլուծեմ առնվազն ֆինանսական մասով: Այդքան քննադատված ՍՈւ-33ՍՄ–երի դեպքը դրա վառ օրինակն է, քանի որ պաշտպանության նախարարը կամ ԳՇ պետը պարտավոր չեն փորձագետ լինել և ասել` որ օդանավը գնեն։ Ինձ եկել, ասել են, որ 15 միլիարդ է պետք, որ բանակի սնունդը ապահովվի, ասել եմ՝ կտանք, ասել են հարյուր քանի միլիոն դոլար է պետք, որ ինքնաթիռ առնենք, ասել եմ՝ կտանք, ասել են՝ արկեր առնելու համար 5-30 միլիոն փող է պետք, ասել եմ՝ կտանք»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` իրեն ինչ զեկուցել են, որ պետք է բանակի համար, բանակը ստացել է դա։ Փաշինյանը նշեց` հիմա որոշները քրգործերով դատվում են, քանի որ պարզվել է, որ իր տված 10 միլիոնը տարել են և իրենց «գարաժներում պահվող սնարյադների փոշին վրայից մաքրել ու ՊՆ–ի պահեստ մտցրել»։
Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու նախագիծը գտնվում է իմ սեղանին. վարչապետ
Հարցին, թե ինչո՞ւ հիմա չեն կիրառվում մեր ՍՈւ-երը, Փաշինյանը պատասխանեց, թե ամեն ինչ չէ, որ այս պահին կիրառվում է, քանի որ արդյունավետության հարց կա։