ԱՄՆ-ն Լին Թրեյսիին առաջադրել է Ռուսաստանում նոր դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին. Արխիվային լուսանկար
ԱՄՆ Պետդեպարտամենտը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությունում դեսպանի թեկնածու է առաջադրել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։
Այս մասին այսօր հայտնել է CNN-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
«Ջո Բայդենի վարչակազմը հուսով է` նրան շուտով կնշանակեն փոխարինելու Ջոն Սալիվանին, ով այս ամսվա սկզբին հրաժարական տվեց: Նրա ժամանման և պաշտոնական նշանակման ժամկետները կախված կլինեն նրանից, թե երբ Ռուսաստանը կհամաձայնի նրան ընդունել որպես դեսպան Վաշինգտոնի հետ հարաբերությունների այս լարվածության ժամանակ,- ասել է դիվանագետը։
Նշվում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկությունը։
Թրեյսին Հայաստանում ԱՄՆ դեսպան է նշանակվել 2019 թվականի փետրվարին։ Շուտով նրա դիվանագիտական առաքելությունը ՀՀ–ում ավարտվելու է։ Թրեյսիին կփոխարինի Քրիստինա Քվիենը։