ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Վրաստանը խիստ շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության դադարեցմամբ և պատրաստ է միջնորդ հանդիսանալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
«Այժմ բոլորի համար գլխավոր խնդիր է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության դադարեցումն է։ Մենք չափազանց շահագրգռված ենք դրանում, և եթե Վրաստանը կարողանա որևէ միջնորդական դեր խաղալ` ամեն կերպ կաջակցենք դրան»,– ասել է Կոբախիձեն։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
Այս պահի դրությամբ իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ։