Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Վերիշենում հրթիռը հարվածել է ուղիղ տանը. Թաթոյանը տեսանյութ է հրապարակել

Գնդակոծությունից ավերված տուն Սյունիքում
Արման Թաթոյանի ներկայացրած տեսանյութում երևում է, թե ինչպես է հրթիռի հարվածից հետո ողջ տունն ավերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը տելեգրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով, թե ինչպես է Ադրբեջանի ԶՈւ կրակոցների հետևանքով ավերվել Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի խաղաղ բնակչի տունը։
Նրա խոսքով` տունն ավերվել է թիրախային զինված հարձակման հետևանքով։
«Ադրբեջանը հրթիռներով հարվածել է գյուղին, ինչպես վկայում են խաղաղ բնակիչները, գիշերը ժամը 01։20-ին` առաջին հարվածից 1 հրթիռ ուղիղ հարվածել է տանը, 2 հրթիռ ընկել է անմիջապես տան հարևանությամբ։ Հարձակման պահին բնակիչները եղել են տանը և միայն հրաշքով են փրկվել։ Տան հարևանությամբ մի քանի կիլոմետր հեռավորությամբ որևէ զորամաս կամ զինվորական հիմնարկ գոյություն չունի»,–ասված է գրառման մեջ։
Նրա խոսքով` միջազգային կառույցները պարտավոր են հասցեական արձագանքել՝ կանխելու համար ադրբեջանական հանցանքներն ու ցեղասպան քաղաքականությունը։