Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Թագուհի Թովմասյանը հայտնում է, որ Հայաստանի սահմանի ողջ երկայնքով կրակոցներ են

Պաշտպանության նախարարությունը դեռ որևէ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի ուղղությամբ թշնամին ինտենսիվ կրակում է, հայտնում են սոցցանցերում։
Մասնավորապես նշվում է, որ ադրբեջանցիները տարբեր տեսակի զինատեսակներ են օգտագործում Վարդենիսի, Ջերմուկի, Գորիսի ուղղությամբ։
Կրակոցների մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է նաև պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Կրակոցներ ողջ սահմանով... էլի... Ժողովուրդ ջան պինդ մնացեք: Ուժ ու կորով մեր զինվորներին..»,-գրել է նա։
Նշենք, որ պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա։