Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Սոթք գյուղի ուղղությամբ այս պահին կրակոցներ չեն հնչում. վարչական ղեկավար

Սոթք գյուղն այսօր
Վերջին տվյալներով` հայկական կողմն ունի 49 զոհ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ այս պահին կրակոցներ չեն հնչում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը։
«Շուրջ 30 րոպե է, ինչ կրակոցները դադարել են»,–ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվն այս ժամի դրությամբ 49 է։
Ադրբեջանական ԶՈւ-ն շարունակում է հրետակոծել Սոթքը. մեկ մարդ վիրավոր է