ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի– Sputnik. Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում հրետակոծությունը 15 րոպե առաջ դադարել է: Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել է տեղի բնակիչներից մեկը։
Այլ ուղղություններով իրավիճակը ճշտվում է։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
Այս պահի դրությամբ իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ։