Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Սև լճի տարածքում իրավիճակը լարված է, Գորիսում կրակոցների ձայներ են լսվում. Յոլյան

Սև լիճ. Արխիվային լուսանկար
Գորիսում 4 տուն է վնասվել։ Թշնամին թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքիմարզի Սև լճի տարածքում իրավիճակը լարված է, Գորիսում կրակոցների ձայներ են լսվում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը։
Նրա խոսքով` հրետակոծությունից Գորիս համայնքում 4 տուն է վնասվել։ Թշնամին թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները։
«Մերոնք Սև լճի տարածքում են, մինչև օրվա վերջ կգան , նորություններ կիմանանք»,–ասաց Յոլյանը։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Սահմանին լարված իրավիճակը շարունակվում է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։