Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված ՀՀ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության

Արխիվային լուսանկար
Հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված ՀՀ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։ Հանրությանը կոչ ենք անում խուճապի չմատնվել»,– նշված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԻ նախարարի հրամանով ՓԾ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի՝ անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։
Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր: