Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Սա հրադադարի հայտարարության կոպտագույն խախտում է. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ ստացված տեղեկությունները պատրաստվում է ուղարկել միջազգային գործընկերներին ու կառույցներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ մասնավորապես հայտնում է, որ պաշտպանի գրասենյակը ահազանգեր է ստանում այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինատեսակներից, այդ թվում ծանր հրետանային զենքերից արդեն երկու ժամ ինտենսիվ հրետակոծության են ենթարկվում Կապանը, Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսն ու հարակից համայնքները։
«Մեր ստացած տեղեկություններով` թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սա հրադադարի հայտարարության կոպտագույն խախտում է, որը նախորդ օրերի մանիպուլյատիվ տեղեկություններով նախապատրաստվում էր հարևան պետության կողմից։ Ապօրինի այս գործողությունները պետք է անմիջապես դադարեցվեն»,– գրում է ՄԻՊ–ը։
Մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ ստացված տեղեկությունները պատրաստվում է ուղարկել միջազգային գործընկերներին ու կառույցներին։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր: