Մարիամ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցուն և ավելի մոտեցավ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչմանը

Մարիամ Մկրտչյան
Ութերորդ տուրում Մկրտչյանը սպիտակներով առավելության հասավ ադրբեջանցի Այան Ալլահվերդիևայի նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ռումինիայում անցկացվող շախմատի աղջիկների մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի չեմպիոն, ազգային հավաքականի շախմատիստ Մարիամ Մկրտչյանը 8-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և 8 միավորով միանձնյա առաջատարն է։
Ութերորդ տուրում Մկրտչյանը սպիտակներով առավելության հասավ ադրբեջանցի Այան Ալլահվերդիևայի նկատմամբ, որը մեկ միավորով հետ մնաց Մկրտչյանից և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականում։
Մինչև 14, 16 և 18 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունն անցկացվում է Ռումինիայի Մամայա քաղաքում:
Մրցումներն անցկացվում են շվեյցարական համակարգով՝ 11 տուրով:
Շախմատի պատանեկան ԱԱ. Մարիամ Մկրտչյանը 7-րդ անընդմեջ հաղթանակը տարավ