Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ թուլացնել լարվածությունը

Անտոնիո Գուտերեշ. Արխիվային լուսանկար
Անտոնիո Գուտերեշը կոչ է արել քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Երևանին ու Բաքվին անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար և առավելագույն զսպվածություն ցուցաբերել, ճեպազրույցի ժամանակ ասել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է մարտերի վերսկսման մասին հաղորդագրություններով։ Նա կողմերին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար և առավելագույն զսպվածություն ցուցաբերել»,–ասել Է Դյուժարիկը:
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։