Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Կապանի ԲԿ-ում վիրավորներ կան. նրանց վիճակը միջին ծանրության է գնահատվում

Հիվանդանոց. Արխիվային լուսանկար
Սյունիքի մարզի ուղղությամբ հարձակման հետևանքով Կապանի ԲԿ–տեղափոխված վիրավորներից Երևանի ԲԿ–ներ տեղափոխվածներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի հարձակման հետևանքով Սյունիքի մարզի Կապանի բժշկական կենտրոն վիրավորներ են տեղափոխվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեցին ԲԿ-ից։
«Վիրավորներ կան, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության, կայուն։ Ներկա պահին Կապանի ԲԿ-ից Երևանի ԲԿ–ներ տեղափոխված անձինք չկան»,– նշեցին հիվանդանոցից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ է տեղափոխվել 10 վիրավոր։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Այս պահի դրությամբ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։