Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Իշխանասար լեռան շրջանում հրետանային կրակոցները շարունակվում են

Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ այս պահին Իշխանասար լեռան տարածքում հրդեհների մի քանի օջախ կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Իշխանասար լեռան շրջանում շարունակվում են հրետանային կրակոցները։ Այս մասին տեղից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Այս պահին կան հրդեհների մի քանի օջախներ, ամենայն հավանականությամբ` ռումբերի նոր հարվածների հետևանքներն են։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվն այս ժամի դրությամբ 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
Այս պահի դրությամբ իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ։