Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Իրավիճակը հաջողվել է տեղափոխել համեմատաբար հանգիստ հուն. Կարասինը` հայկական սահմանի մասին

ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավարի խոսքով՝ իրավիճակը հաջողվել է տեղափոխել համեմատաբար հանգիստ, խաղաղ հուն
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին սրացումը դադարեցնելու համար ժամը 9:00-ին հրադադար է հայտարարվել։ Տեղեկությունն այսօր ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը:
Նա նշել է, որ դրան հաջողվել է հասնել Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսակցությունիցև ՌԴ ԱԳՆ-ի աշխատանքից հետո:
«Երեկոյան և գիշերը ինտենսիվ աշխատանք է տարվել, այդ թվում՝ ՌԴ ԱԳՆ-ի կողմից․.. Իմաստն այն է, որ սրացումը դադարեցվի, սահմանային գոտում նորմալ մթնոլորտ ստեղծվի», - ասել է Կարասինը։
Նրա խոսքով՝ իրավիճակը հաջողվել է տեղափոխել համեմատաբար հանգիստ, խաղաղ հուն, «առջևում շատ անելիքներ կան», որովհետև Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ-ին։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվն այս ժամի դրությամբ 49 է։
Չնայած Կարասինի հայտարարությանը, այս պահի դրությամբ իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ։