Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ. ՊՆ

Հրետակոծված տուն Սոթքում
Դիրքային մարտերը շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. 08։00-ի դրությամբ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։
Այս մասին ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը Արամ Թորոսյանը։
«Դիրքային մարտերը շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը»,– ասաց Թորոսյանը։
Նրա խոսքով, հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի, Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի զինատեսակներ։ Թիրախավորում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: