Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Իրանը պատրաստ է օգնել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը

Իրանի դրոշ
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայ-ադրբեջանական սահմանի լարվածության թեմայով հաղորդագրություն է տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Իրանը պատրաստակամություն է հայտնել ցանկացած քայլով օգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը։ Տեղեկությունը հայտնել է Իրանի ԱԳՆ-ն:
«Մեր երկիրը պատրաստ է ամեն տեսակի օգնություն ցուցաբերել երկու հարևան երկրների միջև տարաձայնությունների լուծման հարցում»,-ասված է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Կանաանիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է արտաքին քաղաքական գերատեսչությանTelegram-ալիքում:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 13–ի առավոտյան ժամը 08։00-ի դրությամբ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։
Ադրբեջանը շարունակում է «Գրադով» հարվածել Սյունիքին. թիրախում է նաև Վերիշեն գյուղը