Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է, ՀՀ ԶՈւ–ն համարժեք պատասխան է տալիս. ՊՆ խոսնակ

Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա պաշտոնական հաղորդագրություններով
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով»,–գրել է Թորոսյանը։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: