Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ՀՀ 3 մարզերի փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի. նախարար

Սահմանին տիրող լարվածության ֆոնին ԱԻ նախարարի հրամանով ԱԻՆ ՓԾ մարզային վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Պայմանավորված սահմանին տիրող լարվածությամբ` ՀՀ ԱԻ նախարարի հրամանով ՓԾ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի՝ անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար։
Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԻ նախարար Արմեն Փամփուխչյանը։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր: