Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանի, ականանետեր և խոշոր տրամաչափի զինատեսակներ. ՊՆ

ՀՀ ՊՆ շենքը
Ժամը 5։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին փոփոխություններ չի կրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի, Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի զինատեսակներ։ Ժամը 5։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին փոփոխություններ չի կրել։

«Հակառակորդը թիրախավորում է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներ»,- հայտնում է ՊՆ մամուլի խոսնակը Արամ Թորոսյանը։

Նրա տեղեկացմամբ՝ սահմանի որոշ հատվածներում ընթանում են դիրքային մարտեր։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս հակառակորդին և ամբողջ ծավալով կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրները։
Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: