Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Հայաստանը կդիմի ՄԻԵԴ և ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ

Դիմումը կուղարկվի մոտակա ժամերի ընթացքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանը կդիմի Մարդու իրավունքների Եվրոպական դատարան` Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու համար: Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը:
«Առաջիկա ժամերին նամակ կուղարկվի ոչ միայն ՄԻԵԴ, այլև ՄԱԿ-ի Միջազգային դատարան՝ Հայաստանի բնակավայրերի վրա հարձակման ընթացքում կատարված հանցագործությունների կապակցությամբ», - ասաց նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ինտենսիվ կրակ են բացել տարբեր ուղղություններով ՝ Սոթք, Վարդենիս, Գորիս, Կապան, Արտանիշ և Իշխանասար: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին։ Հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ:
Հայաստանի կառավարությունն արդեն դիմել է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի ԱԽ-ին`ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կրակոցների հետևանքով Հայաստանի կորուստները կազմել են 49 մարդ, այդ թիվը վերջնական չէ: