ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Ավելի վաղ սահմանային խախտումների մասին սկսել էին գրել ու տեսանյութեր տարածել սոցցանցերում:
Իր ֆեյսբուքյան էջում կրակոցների լուրը հայտնել էր նաև ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: