Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է

Արցախի տեղեկատվական շտաբը կոչ է անում հանգստություն պահպանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ժամը 01:50-ի դրությամբ Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը` նշելով, որ այս հաղորդագրության տարածումը պայմանավորված է ՀՀ տարբեր հատվածներում ադրբեջանական կողմի ագրեսիվ ռազմական ակտիվ գործողություններով։
«Հանրապետության բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն և զգոնություն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,–ասվում է տեղեկատվական շտաբի հայտարարության մեջ։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր: