Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին ուղղված աջակցությունը. Մենենդես

Ռոբերտ Մենենդեսը . Արխիվային լուսանկար
Ռոբերտ Մենենդեսը հայկական բնակավայրերի ու անմեղ բնակչության գնդակոծումն անընդունելի ու անօրինական է որակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ սենատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը դատապարտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերի վրա հարձակումը:
Twitter-ի իր էջում նա գրել է, որ հայկական բնակավայրերի ու անմեղ բնակչության գնդակոծումն անընդունելի ու անօրինական է:
«Աշխարհը պետք է դիմադրի ավտորիտար դաժանությանը. ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին անվտանգության ապահովմանն ուղղված բոլոր աջակցությունները»,- գրել է Մենենդեսը:
Ադրբեջանի հարձակումը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել նաև ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Դեյվիդ Վալադաոն, Ֆրանկ Փալոնը, Ջեքի Սփիրը:
ԱՄՆ պետդեպը ևս հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, այդ թվում՝ Հայաստանի տարածքում քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումներով: Պետդեպը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Ադրբեջանցիները «Գրադով» հարվածել են Քարաշենի ուղղությամբ. վնասվել է մեկ շինություն