Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ԱՄՆ-ն կոչ է անում կողմերին դադարեցնել զինված բախումները․ Բլինկեն

ԱՄՆ պետդեպարտամենտ. Արխիվային լուսանկար
Հայտարարության մեջ նշվում է, որ երկու երկրների միջև հակամարտությունը չպետք է ռազմական ճանապարհով լուծվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումներով, ինչի կապակցությամբ կողմերին կոչ է արվում անհապաղ դադարեցնել կրակը: Հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Հայտարարությունը տարածել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
«Այս հակամարտության համար ռազմական լուծում չի կարող լինել»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ, ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: