ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի նկատմամբ սանձազերծած ագրեսիվ ռազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմը 50 զոհ ունի։
Այս թիվը քիչ առաջ հրապարակել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն` 50 զինծառայողներից 42-ը ադրբեջանական բանակի, 8-ը` պետական սահմանային ծառայության զինծառայողներ են։
Նշենք, որ այս թվերը ադրբեջանական կողմի հայտարարած առաջին պաշտոնական տվյալներն են։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։