Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանցիներն ինտենսիվ կրակ են վարում հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Նշենք, որ ավելի վաղ սահմանային խախտումների մասին սկսել էին գրել սոցցանցերում:
Իր ֆեյսբուքյան էջում կրակոցների լուրը հայտնել էր նաև ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: