ՍԱՏՄ տեսուչները Երևանում և մարզերում մեկ օրում կասեցրել են ավելի քան 108 կգ մսի վաճառքը

ՍԱՏՄ տեսուչները խախտումներ են հայտնաբերել Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր Երևանում և մարզերում կասեցրել են 108,200 կգ մսի վաճառքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Մասնավորապես` ՍԱՏՄ տեսուչներն անցկացված անասնահամաճարակային միջոցառումների ընթացքում այցելել են հանրապետության իրացման ցանցի 40 կազմակերպություն, արձանագրություններ են կազմվել 5-ում՝ առկա միս-մսեղիքի սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականի բացակայության հիմքով:
ՍԱՏՄ տեսուը ստուգման ժամանակ
Երևանում ստուգվել է հինգ կազմակերպություն, Արագածոտնում` 2, Արարատում`3, Արմավիրում` 6, Սյունիքում , Վայոց Ձորում և Տավուշում ստուգվել են չորսական կազմակերպություններ, որտեղ խախտումներ չեն հայտնաբերվել։
Փոխարենը Գեղարքունիքի մարզում ստուգվել է 4 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 35 կգ մսի իրացում։ Լոռիում ստուգվել է 4 կազմակերպություն, կազմվել է 2 արձանագրություն, կասեցվել է 17,200 կգ մսի իրացումը, իսկ Կոտայքի մարզում ստուգված 4 կազմակերպություններից կազմվել է 2 արձանագրություն, կասեցվել է 56 կգ մսի իրացումը։
ՀՀ ՍԱՏՄ–ն սանիտարական անձնագիր է տրամադրել 514 փոխադրամիջոցի
Նշենք, որ ավելի վաղ Երևանում և մարզերում 245,4 կգ մսի վաճառքը։
Գործընթացը շարունակական է լինելու։ Հանրությանը տեղեկություն կներկայացվի ամենօրյա կտրվածքով: