ՌԴ ԱԴԾ-ն օպերատիվ խաղի մեջ է ներքաշել Ուկրաինայի ԱԾ-ին ու ահաբեկչություններ է կանխել

Տեղեկություններ են ստացվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից իրականացվող գործողության մասին, բացահայտվել և ձերբակալվել են իրականացնողներն ու նրանց հանցակիցները
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Խերսոնի շրջանի իշխանությունների և Ղրիմի կառավարության անդամների նկատմամբ մի շարք ահաբեկչական գործողություններ կանխելու մասին:
«Օպերատիվ խաղի ընթացքում կանխվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից մի շարք դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ կատարելու փորձը Ուկրաինայի Խերսոնի մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի պաշտոնատար անձանց և Ղրիմի Հանրապետության կառավարության անդամների նկատմամբ։ Ռուս հակահետախույզների կողմից բացահայտվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակից, որը ղեկավարում էր ազգայնականների թվից հավաքագրված իր աղբյուրների գործունեությունը»,-հայտնում է ԱԴԾ-ի հանրային կապերի կենտրոնը։
Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Շամիլ Բասաևի երկու գրոհայինի․ տեսանյութ
Նշվում է նաև, որ տեղեկություններ են ստացվել օտարերկրյա հատուկ ծառայության կողմից իրականացվող գործողության մասին, բացահայտվել և ձերբակալվել են գործողությունն իրականացնողներն ու նրանց հանցակիցները, առգրավվել են հանցագործություններ կատարելու միջոցները, պարզվել են կապի ուղիները և ֆինանսավորման միջոցները:
Օպերատիվ խաղը հակահետախուզական միջոցառումների համակարգ է, որի ընթացքում հակառակորդի գործողությունները հայտնվում են վերահսկողության տակ և ոչ միայն չեն հասնում նպատակին, այլև ուղղվում են պետանվտանգության մարմիններին ձեռնտու ուղղությամբ: