ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին դեսպանատանը ՀՀ-ի ներկայացուցիչների համար ընդունելություն է կազմակերպել, տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ ընդունելությանը մասնակցել են ՀՀ իրավապահ կառույցների ներկայացուցիչներ, դատախազներ և դեսպանության իրավապահ գործընկերության պատասխանատուներ։ Իսկ ընդունելությունը կայացել է հայ-ամերիկյան երկկողմ իրավապահ համագործակցությունը նշանավորելու նպատակով։