Կարատեիստ Կամո Ունանյանը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Կամո Ունանյան
75 կգ քաշային կարգում երկրորդ տեղը գրավել են Չեխիայի, երրորդ տեղը՝ Ուզբեկստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 9-11-ը Չեխիայի Պարդուբիցե քաղաքում անցկացված WSF վարկածով աշխարհի առաջնությունում սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը (75 կգ) կրկին դարձել է աշխարհի չեմպիոն։ WSF վարկածով աշխարհի առաջնությանը մասնակցության հայտ էր ներկայացրել մոտ 67 երկիր։
75 կգ քաշային կարգում երկրորդ տեղը գրավել են Չեխիայի, երրորդ տեղը՝ Ուզբեկստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները։
Հավելենք, որ սպորտային կարատեի աշխարհի նախորդ առաջնությունն անցկացվել էր 2018 թվականին, Թուրքիայում։