Իրանը նոր ԱԹՍ է ներկայացրել

Իրանը նոր ԱԹՍ է ներկայացրել. Արխիվային լուսանկար
ԱԹՍ-ի առանձնահատկություններից մեկն այն է, որ կարող է ճշգրտել «Ֆաթհ» հրթիռային համակարգի հարվածները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Իրանի բանակն այսօր ներկայացրել է նոր՝ «Արաշ-2» անօդաչու թռչող սարքը։ Այս մասին հայտարարել է բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քայումարս Հեյդարին։
««Արաշ-2» ԱԹՍ-ն ինքնատիպ զենք է, որը մեր կողմից հատուկ մշակվել է Հայֆան ու Թել-Ավիվը խոցելու համար»,-նրա խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը։
Գեներալն ընդգծել է, որ անօդաչուի առանձնահատկություններից մեկը «Ֆաթհ» հրթիռային համակարգի հարվածները ճշգրտելու կարողությունն է։
Բացի այդ, «Արաշ-2»-ը կարող է բազմաթիվ անգամներ վերադառնալ իր թիրախի մոտ այնքան ժամանակ, քանի դեռ չի խոցել այն։
Հիշեցնենք, որ Իրանի զինված ուժերը օգոստոսի վերջին զանգվածային ռազմական վարժանքներ են անցկացել 150 ԱԹՍ-ների թեստավորման համար։