Ի՞նչ անակնկալներ է պատրաստում մեզ համար «Սեպտեմբեր ֆեստը»

Նոյեմբերյանը, որը գտնվում է Վրաստանի հետ սահմանին, երկրի հյուսիսային դարպասն է, պոտենցիալ առողջարանային գոտի ինչպես Հայաստանի բնակիչների, այնպես էլ հյուրերի համար։
Sputnik
Հարևան Լոռիում արդեն մի քանի տարի ակտիվորեն զբաղվում են զբոսաշրջիկների ներգրավմամբ («Խորովածի փառատոն», «Գանձերի ձոր» ու այլ միջոցառումներով), ու այժմ նաև Նոյեմբերյանում են մտածում են տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման մասին։ Սեպտեմբերի 17-ին Կողբ գյուղում տեղի կունենա մրգային օղիների «Սեպտեմբեր ֆեստ» փառատոնը:
Ի՞նչ անակնկալներ է այն պատրաստում հյուրերի և մասնակիցների համար: Այս մասին սեպտեմբերի 14-ին, ժամը 13։00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կպատմի գաղափարի հեղինակ և նախագծի ղեկավարներից մեկը՝ Կարեն Քոչարյանը։
Տեսակամուրջը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։