Հրազդանում «Ռուսական կենտրոն» է բացվել

Հրազդանում «Ռուսական կենտրոն» է բացվել
Հայաստանում բացվել է թվով 8-րդ «Ռուսական կենտրոնը»՝ Հրազդան քաղաքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվայիօրվա տոնակատարության շրջանակում Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղի է ունեցել «Ռուսական կենտրոնի» բացում:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է կենտրոնի բացումը: Կենտրոնը Հրազդանի բնակիչներին թույլ կտա կատարելագործել ռուսաց լեզվի իմացությունը։
Հրազդանում «Ռուսական կենտրոն» է բացվել
«Մենք գտնվում ենք նոր կրթական չափորոշիչների ներդրման փուլում, և ռազմավարական ուղղություններից մեկը օտար լեզուների, այդ թվում՝ ռուսերենի իմացության կատարելագործումն է։ Շատ ուրախ ենք այդ համագործակցության համար, որի շնորհիվ ոչ ֆորմալ կրթությունը կլրացնի ֆորմալ կրթությանը», - նշել է նա։
Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Եվգենի Դրիձեն նշել է, որ արդեն մտածում է այդ կենտրոնի ինչպես նաև Հայաստանի տարածքում գործող յոթ այլ հաստատությունների համար նոր սարքավորումներ տրամադրելու մասին՝ լեզվի դասավանդման մակարդակը բարելավելու համար:
Հրազդանում «Ռուսական կենտրոն» է բացվել
«Ես հուսով եմ, որ մենք կընդլայնենք այդ կենտրոնը, իսկ գործող կենտրոններն այն մակարդակին կհասցնենք, որ բոլորը հասկանան մեր շահագրգռվածությունը ռուսաց լեզվի զարգացման հարցում։ Արդյունքը տեսանելի է. շատ մարդիկ գերազանց ռուսերեն են խոսում», - նշել է նա։
Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Նովիկովն իր հերթին նշել է, որ կենտրոնի բացումը կարևոր է ոչ միայն ռուսաց լեզվի ուսուցման, այլև տեղի բնակիչներին ռուսական մշակույթին հաղորդակից դարձնելու տեսանկյունից: Նա հույս ունի, որ կենտրոնների քանակն աստիճանաբար կմեծանա, և յուրաքանչյուր տարածաշրջանում առնվազն մեկական կենտրոն կլինի։
Հրազդանում «Ռուսական կենտրոն» է բացվել
Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ, գնդապետ Յուրի Դեդովը ասել է, որ վարչության ծառայողների մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են: Նրա համոզմամբ՝ նման կենտրոններն օգնում են ռուսաց լեզու սովորել, իսկ լեզուն կրող երեխաները հետագայում կարող են առանց խնդիրների աշխատանք գտնել, այդ թվում՝ սահմանային վարչությունում։
Նշենք, որ Հայաստանի տարածքում գործում է 8 «Ռուսական կենտրոն»՝ Վանաձոր, Իջևան, Արմավիր, Հրազդան, Երևան, Քաջարան քաղաքներում ու Վարդաձոր, Մալիշկա համայնքներում: Առաջին կենտրոնը բացվել է Երևանում 2020 թվականին։