ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանում ՌԴ դեսպանի հետ

Հանդիպման ընթացքում կարևորվել է արցախահայության անվտանգության երաշխավորումը, Արցախի և Հայաստանի միջև անխափան և լիարժեք կապի ապահովումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպել են Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ բյուրոն։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կարևորվել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, արցախահայության անվտանգության երաշխավորումը, Արցախի և Հայաստանի միջև անխափան և լիարժեք կապի ապահովումը և այս համատեքստում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը:
Մտքեր են փոխանակվել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ:
Փաշինյանը Կոպիրկինի հետ խոսել է ԼՂ կարգավորման գործում Մինսկի խմբի ձևաչափի մասին