ՀՀ ԶՈւ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Արխիվային լուսանկար
Սեպտեմբերի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում են Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից։
Սեպտեմբերի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել, ինչպես ավելի վաղ հայտնել էր ադրբեջանական կողմը։
ՀՀ ՊՆ-ից հավաստիացնում ան, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ։