ՀԲ–ն պատրաստակամ է շարունակելու օժանդակությունը ՀՀ կառավարությանը. Աննա Բյերդեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդենին
Հանդիպման ընթացքում Փաշինյանը կարևորել է ՀՀ-ՀԲ գործընկերությունը, որի 30-ամյակը լրանում է այս տարի սեպտեմբերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Համաշխարհային բանկը պատրաստակամ է շարունակելու օժանդակությունը ՀՀ կառավարությանը՝ գործունեության ծրագրով նախանշված առաջնահերթությունները կյանքի կոչելու ուղղությամբ: Նման հայտարարություն է արել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդենը, որն այսօր հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Հանդիպման ընթացքում Փաշինյանը կարևորել է ՀՀ-ՀԲ գործընկերությունը, որի 30-ամյակը լրանում է այս տարի սեպտեմբերին, և որի շրջանակում Հայաստանում իրագործվում են տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրեր թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածներում:
Տնտեսական երկնիշ աճին զուգահեռ ՀՀ–ում աղքատությունն էլ է աճում. տնտեսագետների ահազանգը
Բյերդեն անդրադարձել է համատեղ ծրագրերին՝ արդյունավետ գնահատելով դրանց ընթացքը և Հայաստանի տնտեսական առաջընթացին բերած նպաստը:
Երկուստեք կարևորվել է կրթության, ենթակառուցվածքերի, դատաիրավական, թվայնացման, առողջապահության, հանրային կառավարման և այլ ուղղություններով փոխգործակցությունը:
Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Համաշխարհային բանկին, ՀԲ հայաստանյան գրասենյակին արդյունավետ գործընկերության համար և վերահաստատել կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու ու հարստացնելու այն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններով: