Հայաստանի ու Բելառուսի միջև առևտրաշրջանառությունը կրկնակի աճել է. հանդիպում դեսպանատանը

Հանդիպել են Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռազմիկ Խումարյանն ու Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար, Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի բելառուսական մասի նախագահ Ալեքսանդր Կուլիկը
Հաջորդ տարի լրանում է Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ու Բելառուսի միջև առևտրաշրջանառությունը կրկնակի աճել է։ Այս փաստն արձանագրել են Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռազմիկ Խումարյանն ու Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար, Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի բելառուսական մասի նախագահ Ալեքսանդր Կուլիկը։ Տեղեկությունը հայտնում է Բելառուսում ՀՀ դեսպանությունը` հավելելով, որ նրանց միջև հանդիպումը տեղի է ունեցել այսօր` սեպտեմբերի 12–ին։
Посол Армении в Беларуси Размик Хумарян встретился с министром лесного хозяйства, председателем белорусской части Межправительственной Армяно-Белорусской комиссии по торгово-экономическому сотрудничеству Александром Куликом (12 сентября 2022). Минск
Հանդիպել են Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռազմիկ Խումարյանն ու Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար, Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի բելառուսական մասի նախագահ Ալեքսանդր Կուլիկը
Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են սեպտեմբերի 30-ին Երևանում անցկացվելիք Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստի նախապատրաստմանն ու անցկացմանն առնչվող հարցերին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ հաջորդ տարի նախատեսվող միջոցառումների վերաբերյալ։
Լուկաշենկոն հայտարարել Է, որ Աստծուն բելառուս է համարում