Հացահատիկով բեռնված ևս 9 նավ է դուրս եկել ուկրաինական նավահանգիստներից․Թուրքիայի ՊՆ

Բեռնանավ. Արխիվային լուսանկար
Թուրքիայի ռազմական գերատեսչությունից նշել են, որ պարենամթերքի մատակարարումը շարունակվում է ըստ պլանի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է ուկրաինական նավահանգիստներից հացահատիկով բեռնված 9 բեռնանավի դուրս գալու մասին՝ պարենային գործարքի շրջանակներում։
«Հացահատիկի մատակարարումները շարունակվում են ըստ ծրագրի։ Այսօր առավոտվա դրությամբ հացահատիկով բեռնված ևս 9 նավ է դուրս եկել ուկրաինական նավահանգիստներից»,- ասված է Twitter-ում ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել արտահանման համար նախատեսված ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանմանը Ռուսաստանի աջակցության մասին բազմակողմ համաձայնագրերի ստորագրումը: Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով Ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից: