ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիան կշարունակի ռուսաստանցիներին կարճաժամկետ վիզաներ տրամադրել, սակայն վիզայի վճարի ավելացմամբ և հայցադիմումների ուսումնասիրման ժամկետների երկարացմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ–ում Ֆրանսիայի դեսպանատունն իր Telegram ալիքում։
«Ֆրանսիան կշարունակի կարճաժամկետ վիզաներ տրամադրել, սակայն դրանց ստացման պայմանները փոփոխվել են», – նշված է հաղորդագրության մեջ։
Դեսպանատան կայքում պարզաբանվում է, որ վիզայի համար գանձվող վճարը 35 եվրոյի փոխարեն կլինի 80 եվրո բոլորի համար։
Բացի այդ, վիզայի տրամադրումը կարող է տևել մինչև 45 օր, և ցանկացողները պետք է հաշվի առնեն դա իրենց ուղևորությունները ծրագրելիս։ Նշվում է նաև, որ այս որոշումը երկարաժամկետ վիզաներին չի առնչվում։