Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 4 մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 4 մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Նիկոլայ Պավլյուկովի անվան 13-րդ միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում էին 19 երկրների ներկայացուցիչներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 4 մեդալ է նվաճել Կրասնոդարում կայացած Նիկոլայ Պավլյուկովի անվան 13-րդ միջազգային մրցաշարում, տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Այսպես, մեր մարզիկներից արծաթե մեդալակիր է դարձել 71 կգ քաշային Գարիկ Անտանոսյանը, իսկ 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը և 80 կգ քաշային Համլետ Ադամյանը կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին:
Նշենք, որ Նիկոլայ Պավլյուկովի անվան 13-րդ միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում էին 19 երկրների ներկայացուցիչներ։