Այս պահին աշխատում է. դատախազությունը` ՀՀ զինդատախազի պաշտոնանկության լուրերի մասին

Դատախազությունը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց Վահե Հարությունյանի ազատման լուրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն այս պահին աշխատում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասացին դատախազության լրատվության բաժնից` անդրադառնալով նրա հրաժարականի լուրերին։
ԶԼՄ–ներով տեղեկություններ են շրջանառվում, թե Հարությունյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։
«Այս պահին պարոն Հարությունյանն աշխատում է»,–ասացին դատախազությունից` ո՛չ հերքելով, և ո՛չ էլ հաստատելով լուրը։
Հարությունյանը, ի դեպ, զինվորական դատախազի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի մարտից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանն է զբաղեցնելու զինդատախազի պաշտոնը։
«Չենք մտնելու պաշտոնների կռիվների շինծու օրակարգ». Մինասյանը` պաշտոնանկությունների մասին
Սեպտեմբերի 15–ին ավարտվում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը, նրան կփոխարինի Աննա Վարդապետյանը։