ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ ծառայողները սեպտեմբերի 5-ից 12-ը մարզերում (բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի) իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3631 խախտում: Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 17 տրանսպորտային միջոցներ։
Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 50 անձ։ 15 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 111-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։
Բացի այդ, 6 վարորդ տուգանվել է ղեկին ծխելու համար։
Ոստիկանությունից նշում են, որ նմանօրինակ ուժեղացված ծառայությունները կրում են պարբերական բնույթ։