ԶԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու կոնսուլտացիաներ են սկսվել. ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ԶԱԷԿ–ում. Արխիվային լուսանկար
Գլխավոր տնօրենը ողջունում է էլեկտրամատակարարման վերականգնման մասին լուրը, սակայն նախկինի պես լրջորեն մտահոգված է ԶԱԷԿ-ի շրջակայքի գնդակոծմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու մասին կոնսուլտացիաներ կարվեն: Այս մասին հայտնում է ՄԱԳԱՏԷ-ն ։
Ավելի վաղ նա առաջարկել էր ԶԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծել և դրա անձեռնմխելիության մասին համաձայնագիր կնքել։
Հայտնում են նաև, որ սեպտեմբերի 10–ին վերականգնվել է Զապորոժիեի ԱԷԿ տանող էլեկտրահաղորդման ռեզերվային գիծը, ինչը թույլ է տվել կայանի օպերատորին կանգնեցնել ԶԱԷԿ-ի վերջին գործող ռեակտորը:
Նշվում է, որ գլխավոր տնօրենը ողջունում է էլեկտրամատակարարման վերականգնման մասին լուրը, սակայն նախկինի պես լրջորեն մտահոգված է ԶԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակով:
«Անհրաժեշտ է ԶԱԷԿ-ի շուրջ շտապ ստեղծել միջուկային և ֆիզիկական անվտանգության գոտի, դրա հետ կապված կոնսուլտացիաներ են սկսվել», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էինք, որ այսօր Զապորոժիեի ԱԷԿ-ում վերջին աշխատանքային էներգաբլոկն է կանգնեցվել:
Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել է Զապորոժիեի ԱԷԿ: Ատոմակայանի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանն ուղեկցել են «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարն ու ԱԷԿ-ի աշխատակիցները` ցուցադրելով կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: