ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը բարձրացել է 11-րդ հորիզոնական։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը։
«Հետխորհրդային տարածքում մեզնից առաջ է միայն Էստոնիան»,–գրել է նա։
Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Վրաստանը զբաղեցրել է 15-րդ տեղը, Ռուսաստանը` 94, Թուրքիան` 112, Ադրբեջանը` 119, Իրանը` 159 հորիզոնականը։