Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների ձգձգումը բարդացնում է պայմանավորվելը. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ Մոսկվան գիտի՝ ինչպես հասնել դրված նպատակներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից, բայց որքան գործընթացը հետաձգվում է, այնքան ավելի դժվարանում է պայմանավորվելը։ Նման կարծիք է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ։
«Մենք չենք հրաժարվում բանակցություններից, բայց նրանք, հրաժարվելով, պետք է հասկանան, որ որքան երկար են ձգձգում այդ գործընթացը, այնքան ավելի դժվարանում է պայմանավորվելը», - ասել է նա:
Լավրովն ընդգծել է, որ ռուսական կողմը գիտի՝ ինչպես հասնել իր նպատակներին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 199-րդ օրը։
ԶԱԷԿ–ի էներգաբլոկի դադարեցման ռեժիմը թույլ է տալիս այն վերագործարկել